Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը այսօր՝ հունվարի 4-ին, հավանական է, որ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի ու Ուկրաինայի առանորդների՝ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին գրում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ իր հերթին հղում անելով Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընիին։
«Այսօր երեք երկրների առաջնորդների հեռախոսազրույցն է նախատեսվում»,- NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Քալընը ու հավելել, որ զրույցի ժամանակ կողմերը ռուս-ուկրաինական հակամարտությունը կքննարկեն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակը նաև հունվարի 12-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի:
Սևակ Վարդումյան