ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի երկխոսությանը. Պետդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն այս տարվա առաջին ճեպազրույցի ժամանակ պատասխանել է նաև հայ-ադրբեջնական հակամարտությանը վերաբերող հարցին:

Հարց– Հայաստանի ու Ադրբեջանի մասին. երբ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպում ունեցավ այս քաղաքում (նկատի ունի 2022-ի սեպտեմբերի 20-ին Նյու Յուրքում տեղի ունեցած հանդիպումը- Ս.Վ.), դուք հույս հայտնեցիք, որ արտգործնախարարները նորից կհանդիպեն: Ավելին՝ անգամ հույս կար, որ կողմերը փոխհամաձայնության կգան, ու մինչև 2022-ի ավարտն ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն: Մտահոգություն ունե՞ք արդյոք, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել: ԱԳ նախարարներն անգամ դեկտեմբերին չհանդիպեցին: Այս մասով կարո՞ղ եք ընդհանուր վիճակը նկարագրող պատկերը մեզ ներկայացնել, ինչից էլ բխող ենթադրություններ կարող ենք անել: Գուցե մտահոգություններ կան, որ բանակցությունները որևէ արդյունք էլ չեն տա, ու կողմերը նորից առճակատման կգնան:

Պատասխան– Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, խաղաղ ու բարգավաճող ապագայի խթանումը շարունակում է կարևոր մնալ Միացյալ Նահանգների համար: Դա մեր հանձնառություններից է: Մենք շարունակում ենք երկկողմանի համագործակցությունը մեր, այսպես ասած, գործընկերների հետ, ինչպիսիք են Եվրամիությունը կամ ԵԱՀԿ-ն է: Այդ հարթակների միջոցով ենք հակված հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը, ինչպես նաև՝ լուծումներ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից բխող բոլոր հիմնախնդիրների համար:
Ինչպես գիտեք, եղել են մի քանի դեպքեր, երբ պետքարտուղարն փորձել է մի սեղանի շուրջը հավաքել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին։ Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ կողմերն իրենք առաջընթաց գրանցեն, բայց մենք չէ, որ ստորագրելու ենք հակամարտության համապարփակ լուծումը: Դա այն ծանր աշխատանքն է, որ կողմերն իրենք պետք է անեն:

Սևակ Վարդումյան




Լրահոս