Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը շրջափակված է. օր 24

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Որպես էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների կողմից դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը փակելուց հետո մինչ օրս Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան էին տեղափոխվել 8 ծանր հիվանդներ, որոնցից մեկը՝ 4 ամսական երեխա:

Երեկ Օպերատիվ շտաբի հերթական նիստն է անցկացվել եւ զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Նշվել է, որ բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս