Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը:
«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք պետք ցույց տանք մեր նվիրվածությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին: Սա ճգնաժամ է, և անգործության դեպքում այդ ճգնաժամն ավելի է սրվելու: Կյանքեր են վտանգված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բասը: