Ռուս-ուկրաինական պատերազմ. մեկ օրում ՌԴ-ն տվել է 63 մարդկային կորուստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի փետրվարից ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները շարունակվում են: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական բանակի հրթիռային հարվածների արդյունքում Մակեևկայի մոտ 63 ռուս զինվոր է զոհվել։ Իսկ Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական հաղորդակցության գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական բանակի կողմից վերահսկվող Մակեևկա քաղաքում զորանոցի վրա օգտագործվող կենտրոնի վրա հարձակման հետևանքով զոհվել է մոտ 400 ռուս զինվոր։

BBC-ն և «Մեդիազոնա»-ն համատեղ իրականացրել են մահացածների անուններով հաշվարկ եւ նշում են, որ Ուկրաինայի պատերազմում առնվազն 538 մոբիլիզացված ռուսաստանցի է մահացել: Զոհերի իրական թիվը, լրագրողների կարծիքով, կարող է շատ ավելի մեծ լինել:

Ընդ որում, երեկ հրապարակված այս թիվը չի ներառում Ամանորի գիշերը Դոնեցկի մարզի Մակեևկայում զորանոցի հրետակոծության ժամանակ զոհվածների մասին տվյալները, քանի որ նրանց անունները դեռ հայտնի չեն:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ամփոփել է 2022 թվականի արդյունքները։ Նա հայտնել է, որ պատերազմի 10 ամսվա ընթացքում Ուկրաինան կարողացել է ազատագրել իր տարածքի 28 %-ը, որը Ռուսաստանը բռնազավթել էր լայնամասշտաբ ներխուժումից առաջ և հետո, այսինքն ներառյալ Ղրիմը և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների տարածքները։

Զալուժնիի խոսքով՝ վերջին ամիսներին Ուկրաինայի զինված ուժերը ազատագրել են Ուկրաինայի մոտ 40 000 կիլոմետր տարածք, այսինքն այն տարածքի 40 %-ը, որը Ռուսաստանը բռնազավթել է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։ Ներկայում ցամաքում ռազմաճակատը ձգվում է գրեթե 4000 կիլոմետր, իսկ ակտիվ մարտական գործողություններն ընթանում են 1500 կիլոմետր հատվածում։

Ն.Հ.




Լրահոս