ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ հայտնիներից ովքեր 2022 թվականին արտագաղթեցին Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանից արտերկիր մեկնողների թիվը, ցավոք, շարունակում է աճել, որին մեծապես նպաստեց նաեւ 2020 թվականի  չարաբաստիկ  պատերազմն ու դրան հաջորդող սահմանային լարված իրավիճակը: Հայրենիքը լքողների շարքում քիչ չեն արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր հանգամանքների, աշխատանքի կամ անձնականի բերումով մեկնեցին Հայաստանից:

Այսպիսով՝ ArmLur.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է հայ հայտնիներից նրանց, ովքեր 2022 թվականին մեկնեցին օվկիանոսից այն կողմ՝ եւ այլեւս չեն վերադարձել հայրենիք:

2022 թվականին ԱՄՆ մեկնեց դերասան Բեն Ավետիսյանը, եւ նրա առաջնեկը լույս աշխարհ եկավ հենց Նահանգներում:

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նույնպես 2022 թ. դստեր հետ արտագաղթեց Հայաստանից՝ հաստատվելով ԱՄՆ-ում, սակայն դերասանուհին մեզ հետ զրույցում բազմիցս նշել է, որ մշտական բնակության նպատակով չէ գտնվում ԱՄՆ-ում:

ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Աշոտ Ղազարյանը նույնպես հաստավել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դերասանն այնտեղ վարում է հեղինակային հաղորդում:

Պարզվեց երգիչ Մգեր Արմենիան նույնպես հետեւել է իր կոլեգաների օրինակի եւ տեղափոխվել ԱՄՆ, եւ այլեւս դադարել է հետաքրքրվել երկրի ճակատագրով:

Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որտեղ շարունակի ապրել եւ ստեղծագործել, սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ հայրենիքի եւ այնտեղ վերադառնալու մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս