ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ իրավիճակ Ոստիկանության նախկին գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու դեպքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը մեկը մյուսի հետեւից ազատ է արձակում ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն բազմաթիվ վնասվածքներ հասցնելու դեպքով ձերբակալվածներին:

Ինչ է պատմում փաստաբան Սասուն Ռաֆաելյանը:

Ի դեպ, միջադեպով գրեթե բոլոր ձերբակալվածներին դատարանը ազատ է արձակել: Ըստ նախնական վարկածի՝ Էդուարդ Նադարյանին միգուցե դանակահարել են պարտքուպահանջի շուրջ առաջացած հարցով, վերջինս դեռ ցուցմունք չի տվել: Ավելին, գործով կան անձինք, որոնց իրավապահները փնտրում են:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իր բացառիկ տեղեկությունների համաձայն, ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ձերբակալված է եղել նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ է արձակել:

Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ փորձեց պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան նա ասաց. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է, ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննությունը կիրականացնեն եւ դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել եւ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին`35-ամյա Էդուարդ Նադարյանը որի մարմնի վրա առկա էին եղել սուր կտրող-ծակող գործիքով արված 10-ից ավելի հարվածի հետքեր:

Իսկ ահա նշված շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։ Իսկ թե ինչ է եղել ոստիկանության գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու եւ կրակոցներ արձակելու պատճառը, իրավապահները դեռեւս պարզում են:

Քնար Մանուկյան




Լրահոս