Արցախում վաղուց ի վեր չեն հաշվում, թե քանի օր է, ինչ փակ է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Օրերի քանակով այսօր 24-րդ օրն է, բայց Արցախցի համար այն մի ամբողջ հավերժություն է թվում: Ամեն բացվող օրվա հետ գնալով մեծանում են դեղերի ու սննդամթերքի սակավության հետ կապված հարցերը: Ամենավտանգավորը, ահազանգում է Հակոբյանը, այն կլինի, որ մարդիկ համակերպվեն այս իրավիճակի՝ շրջափակման հետ:
Ինչ վերաբերում է Նոր Տարվա տրամադրություններին, ապա Մետաքսե Հակոբյանի փոխանցմամբ՝ Արցախում տոնական տրամադրություններ չկան:
Մանրամասները՝ հեռախոսազրույցում
Սևակ Վարդումյան