Նոր նշանակումներ՝ Արգիշտի Քյարամյանի հրամաններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության
առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը նշանակվել են ՀՀ
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ։

Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022թ. նոյեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ
արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը նախկին 7-ի փոխարեն կազմվում է 13 անդամներից։

Բացի արդարադատության նախարարից կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալից, երեք դատախազից և 3 դատավորից, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում ընդգրկվում են նաև երեքական ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։




Լրահոս