Երևանը ընթացիկ տարվա ապրիլին կընդունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ապրիլին Երևանում կկայանա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցաշարն անցկացնելու հայտը շահել է Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաների հետ պայքարում։ Հիշեցնենք, որ 2022-ին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը միջազգային մասնագետների կողմից որակվեց լավագույնը մարզաձևի պատմության մեջ։
EUBC-ին հայտնել է նաև 2023-ին կայանալիք մյուս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնության մրցավայրերը։
Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը կկայանա հուլիսին Ռումինիայում, կրտսեր տարիքի պատանիներինը` օգոստոսին Սլովենիայում։ Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ադրբեջանում, իսկ մեծահասակների Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կընդունի Սերբիան` հաջորդ տարվա մարտին։