Արցախում մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին կարող ենք խոսել, որովհետև ուղիղ 24 օր անընդմեջ 120 հազար բնակիչ բլոկադայի մեջ է գտնվում, այդ թվում՝ 30 հազար երեխա, 20 հազար ծերեր, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձինք:
ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
Նա նշում է, որ թեև այս ընթացքում միջազգային տարբեր ընկերությունների նամակներ են ուղարկել, տեղեկացրել՝ Արցախի իրավիճակի մասին, բայց դրանց արձագանքին նա ոչ բավարար գնահատական է տալիս:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան