Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է հասկանալ՝ միջազգային կառույցներից որն ի՞նչ մանդատ ունի, ի՞նչ կարող է ասել ու անել Արցախում. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախը ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի հետ կապող միակ հանգույցի՝ Լաչինի միջանցքի փակվելուն զուգահեռ հայաստանյան տարբեր կառույցներ աշխատում են միջազգային գործընկերների հետ, հարցը փորձում միջազգային հարթակներ տեղափոխել: Բայց առ այս պահը ոչ միայն գործողություն, այլ անգամ բավարար արաձագանքեր չկան միջազգային կառույցների կողմից:

Արձագանքների բացակայությունն էլ հանգեցում է նրան, որ 44-օրյա պատերազմի օրերի նման հայ հասարակությունը դժգոհում է, թե աշխարհը կույր ու համր է և չի տեսնում՝ Արցախում ինչ է կատարվում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ասում է, որ հարցն, իրականում բավական շերտեր ունի:

Բացատրում է՝ առաջին հայացքից մարդկության սենտիմենտները հասկանալի են, երբեմն անգամ կարիք էլ չկա հասարակությանը մանրամասնելու, թե ինչու պետք չէ մեղադրել աշխարհին ու առանձին լիդերներին ոչ բավարար ուշադրության համար: Բայց հարցի մյուս շերտն էլ այն է, հավելում է մեր զրուցակիցը, որ երբեմն մոռանում ենք՝ Արցախյան հիմնահարցը չլուծված կոնֆլիկտ է ու պատմություն ունի:

Եվ այդ պատմությունն է, որ շատ դեպքերում պայմանավորում է միջազգային տարբեր դերակատարների վախը, սահմանափակումները և այլն:

Կարևոր է հասկանալ նաև, թե որ միջազգային կազմակերպություններից որն ինչ մանդատ ունի, ու դրա շրջանակներում ի՞նչ կարող է անել կամ ասել:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս