
«Ժոն Թոնգ» մակնիշի 150 ավտոբուսներից 30-ն արդեն Երևանում են:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական վարչությունից:
Նշվում է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է «Երևանտրանս» ՓԲԸ, որտեղ ծանոթացել է մեքենաների տեխնիկական վիճակին, ինչպես նաև ծանոթացել նոր, այդ թվում՝ MAN մակնիշի, ավտոբուսների պահման պայմաններին։