Կառավարության նիստում քննարկվեց նոր ստեղծված Ներքին գործերի նախարարության կառուցվածքի մասին: ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԻՆ դեռ 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչեւ 2023-ի հունվարի 10-ը ՀՀ Ներքին Գործերի նախարար կնշանակվի: Իրավապահ համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքական իշխանությունների կողմից որոշումն արդեն կայացված է եւ ներկայիս Ոստիկանապետ Վահե Ղազարյանին արդեն վստահեցրել են՝ հենց նա է լինելու Ներքին գործերի նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: