Բլինքենն առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովիհետ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:

Նա նշել է, որ Բլինքենն անձամբ ներգրավված է այս գործընթացում, նա պարբերաբար շփվում է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։

«Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նա հնարավորություն կունենա կրկին հեռախոսով խոսելու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»,- հավելել է խոսնակը։




Լրահոս