Միջազգային կառույցների երևանյան գրասենյակների ու դեսպանատների առջև իրականացված բողոքի ակցիաներն, ինչպես նաև՝ «Հայաստան – Արցախ – Սփյուռք» եռամիասնության ներկայացուցիչների կողմից իրականացված տարաբնույթ գործողությունները հանգեցրել են նրան, որ ամենատարբեր մակարդակում Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանքը դատապարտող հայտարարություններ են հնչել, ավելին՝ հարցն անգամ ՄԱԿ-ի անվտնագության խորհուրդ է հասել: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն ու հավելում՝ այս ամենին պետք է հստակ գործողություններ հաջորդեն, իսկ որպեսզի դրանք լինեն, ապա պետք չէ նստել ու սպասել, թե երբ է ի վերջո Ադրբեջանը բարի կամք դրսևորելու: Քանի որ, հավելում է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը, Ադրբեջանը նման ցանկություն ոչ միայն չունի, այլ դեռ մի բան էլ արցախպցիներին ուղղակիորեն սովամահ անելու է ուզում:
25 օր շարունակ շրջափակված Արցախի ու բլոկադայի հետևանքով առաջացող կենսական նշանակության հարցերի շուրջ ArmLur.am-ի ու Բաբայանի հետ զրույցի մասնրամասները՝ հեռախոսազրույցում:
Սևակ Վարդումյան