ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գևորգ Ջաբուրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի հուլիսի 12-ի՝ ժամը 23:00-ից մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 01:05-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Զ Քանաքեռցու փողոց 125/1 հասցեում գտնվող զրուցարանում, կենցաղային հարցերի շուրջ ծագած զրույցի ընթացքում՝ խուլիգանական դրդումներով, այն է՝ Խորեն Թովմասյանի կողմից Նարեկ Սարիբեկյանի հասցեին հնչեցրած ՙՙԽաբում ես՚՚ արտահայտության պատճառով, ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, խմբի կազմում կատարել է խուլիգանություն, ինչի ընթացքում հիշյալ չնչին առիթվ Խորեն Թովմասյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող և մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված կտրող-ծագող արառկայով՝ դանակով, հարվածել է Խորեն Մերուժանի Թովմասյանին՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, այդ կերպ նրան ապօրինաբար կյանքից զրկելով:Ք.Մ
«Խաբում ես» արտահայտության պատճառով դանակով հարվածել է տղամարդուն եւ զրկել կյանքից. ինչ է կատարվել քանաքեռցու փողոցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ