Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում և սիրիական ճգնաժամը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, հատկապես էներգետիկ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»,- հայտնել են գրասենյակից։

Նշվում է, որ շոշափվել են նաև ռուս-ուկրաինական թեման և սիրիական ճգնաժամը։

«Նախագահ Էրդողանը շեշտել է, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել ահաբեկչական PKK/PYD/YPG (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը) թուրքական սահմանային շրջաններից, հատկապես (սիրիական-խմբ.) Թել Ռիֆաթից և Մանբիջից մաքրելու համար, և հայտարարել է, որ ռեժիմը պետք է կառուցողական լինի և որոշ քայլեր ձեռնարկի քաղաքական գործընթացում՝ Սիրիայում կոնկրետ արդյունքների հասնելու համար», – ասել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։




Լրահոս