Սահմանադրագետ, ԵՊՀ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն ասում է, որ Արցախը շրջափակումից դուրս բերելու ու Լաչինի միջանցքը բացելու հարցն իրավական դաշտում չէ: ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ թեև հայաստանյան ու արցախյան իշխանությունները կենսական նշանակության ճանապարհի հարցով միջազգային տարբեր կառույցների ու հարթակների դիմել են, բայց, ինչպես տեսնում ենք, այդ ամենն էական արդյունք չի տվել:
Այվազյանի փոխանցմամբ՝ միջանցքը բացելու մասով անգամ բանակցություններ չպետք է տեղի ունենան, քանի որ ժողովրդի կենսաապահովման հարցը բանակցության առարկա չի կարող լինել: Հայ հասարակությունը, շարունակում է, ոգևորվում է աշխարհի տարբեր անհատների կամ լիդերների առանձին հայտարարություններով, որ Արցախի մասին հոգեհուզական նշանակության հայտարարություններ են անում, բայց դա խնդրի համար լուծում չէ:
Մանրամասները՝ հեռախոսազրույցում:
Սևակ Վարդումյան