ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում Արցախի շրջափակման խնդրի լուծման հարցում Սփյուռքի դերակատարությանն անդրադառնալով՝ տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթների ընթացքում մարդիկ կտրուկ ակտիվացում կզգան․
«Արդեն սկսվել է. երեկ Լոս Անջելեսի քաղաքապետի առանձնատան մոտ մեծ ակցիա էր տեղի ունեցել, որի արդյունքում քաղաքապետը հստակ հայտարարություն արեց և խոստացավ միանալ ավելի լայն աշխատանքների շրջանակին։ Հունվարի 10-ին մեծ հավաք է լինելու, որը լինելու է շարունակական. մենք մեր ռեսուրսները մոբիլիզացրել ենք»,- նշել է Սինանյանը։