
«Գյումրին տղամարդ քաղաք է, եւ դա քաղաքապետից է գալիս»:
Քաղաքներն էլ սեռ ունեցան, ու Գյումրիի բախտը բերեց: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանրապետության բնակավայրերը տարբերակելու նորագույն մեթոդ է կյանքի կոչել, ու կարելի է սպասել, որ առաջիկայում սեռային գնահատականների են արժանանալու Հայաստանի մյուս քաղաքները նույնպես: Բայց քանի որ քաղաքի սեռը որոշելիս ԱԺ նախագահն ակադեմիկոս Վարդանիկի գործոնն է հաշվի առել, ապա նշանակում է, որ մյուս քաղաքների դեպքում էլ գնահատականը կտրվի` պայմանավորված մյուս քաղաքապետերի հանդեպ ունեցած նրա վերաբերմունքով: Հետաքրքիր է, թե ինչ սեռ կունենան այն քաղաքները, որոնց քաղաքապետերի նկատմամբ Արգամիչը չեզոք վերաբերմունք ունի: