«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոստովանել է, որ ցանկանում էր իր թիմում տեսնել ոչ միայն Կրիշտիանու Ռոնալդուին, այլև Լիոնել Մեսսիին։ Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմի գլխավոր մարզիչը, պատասխանելով Ռոնալդուի տեղափոխության մասին հարցին, խոսել է նաև Մեսսիի մասին.
«Մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել նաև Մեսսիի հետ։ Ես անձամբ փորձել եմ Լեոյին բերել Դոհայից»,- Ռուդի Գարսիայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ինչպես հայտնի է, Ռոնալդուն 2,5 տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ՝ մրցաշրջանում մոտ 200 միլիոն եվրո աշխատավարձով։