ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը 24:00-ն սահմանել հրադադար Ուկրաինայում կողմերի միջև շփման գծի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնում է Կրեմլը:
«Հաշվի առնելով սրբազան Կիրիլ Պատրիարքի ուղերձը ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ հունվարի 6-ին ՝ ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ը, հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում կողմերի մարտական շփման գծի ողջ երկայնքով»,– ասված է հայտարարության մեջ: