ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է՝ ունենալով աշխարհի խաղացողների մի մասի սատարումն ու թելադրանքը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը Լաչինի միջանցքը չէր փակի ու Արցախը չէր շրջափակի, եթե համաշխարհային խաղացողների մի մասի սատարումն ու, որոշ դեպքերում, թելադրանքը չունենար: Տեսակետը «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանինն է, որ ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասնում է՝ պաշտոնական Բաքուն ինքն իրեն, միայնակ ի զորու չէր նման քայլի դիմել, ավելին՝ անգամ Թուրքիայի օժնանդակությամբ չէր կարող նման բան անել։

Խաչատրյանն ընդգծում է՝ Արցախում ամենաբռնի ձևով էթնիկական զտումներ են իրականացում, ու գերտերությունները գուցե նաև հրահրում են, որ պաշտոնական Բաքուն պատերազմ սանձազերծի։ Ճիշտ այնպես, մանրամասնում է, ինչ Վրաստանին էին հրահրում դուրս գալ ու պատերազմել Ռուսաստանի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան




Լրահոս