Արցախում ոչ միայն սննդամթերքի ու դեղորայքի, այլ արդեն նաև առաջին անհրաժեշտության կենցաղային իրերի սակավություն է նկատվում։ Թեև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հայաստանում է, բայց Օմբուդսմենի արցախյան գրասենյակը տեղում փաստահավաք առաքելություն է իրականացնում, ինչի ժամանակ էլ արձանագրել են, որ հայկական երկրորդ հանրապետությունում իրավիճակը հումանիտար աղետի շեմին է։
ArmLur.am-ի հետ զրույցում Ստեփանյանը հստակեցնում է՝ մրգի ու սննդի խանութներում արդեն ոչինչ չկա։ «Աղետ է սա,- ասում է նա ու ընդգծում,- Օր առաջ պետք է բացել կյանքի ճանապարհը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան