ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի հյուրանոցային տնտեսությունները վատ վիճակում են․ զբոսաշրջիկ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի հյուրանոցային տնտեսությունները վատ վիճակում են․ զբոսաշրջիկ չկա։ Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում առկա մահճակալային ֆոնդն այս պահին օգտագործվում է իր միջին սեզոնային ծանրաբեռնվածությունից պակաս չափով, սակայն տնտեսավարողները պատրաստ են ընդունելու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների: Իսկ երևանյան հյուրանոցները, հակառակը՝ գործում են մեծ ծանրաբեռնվածությամբ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ից 2023 թվականի մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտում մատուցված ծառայություններից օգտվող տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում` ծառայության գնի 60%-ի չափով, բայց ոչ ավելի քան 3 մլն դրամը։ Այսինքն նախատեսվում է ապահովել լրացուցիչ մոտ 2500 զբոսաշրջիկի այցելություն Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, որոնք կստեղծեն լրացուցիչ եկամուտներ ինչպես հյուրանոցային տնտեսության, այնպես էլ հանրային սննդի օբյեկտների և այլ տնտեսավարողների համար:

Մեզ հայտնի դարձավ, որ պետական բյուջեից այս նպատակով կծախսվի մոտավորապես 45 մլն դրամ: Ըստ հաշվարկների՝ ենթադրվում է, որ մոտ 2500 հոգի կօգտվի հյուրանոցային ծառայություններից: Նախատեսվում է նաև, որ միջինում կիրականացվի 2 գիշերակաց` յուրաքանչյուր գիշերակացի համար վճարելով միջինում 20,000 դրամ, ընդ որում միջին գինը որոշվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային համալիրների գների վերլուծության արդյունքում։

Նշենք, որ պատերազմական իրավիճակով պայմանավորված այս ոլորտը զգալի տուժել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում

Ս․Հ․




Լրահոս