
«ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի գա, նրան կվռնդեն»:
Դե եթե Հայաստանի գլխավոր մարքսիստն է նման բան ասում, ուրեմն երեւույթն արդեն քննարկման առարկա չի կարող լինել: Տեսնես ինչո՞ւ մինչեւ հիմա որեւէ մեկի մտքով չէր անցել վռնդել ԲՀԿ-ին: Գուցե ընդհանուր թելերով կապող շատ բաներ կան ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի համար: Ամեն դեպքում, Դավիթ Հակոբյանի հայտարարությունից հետո ՀՀԿ-ն այլեւս մտածելու խնդիր չունի եւ կարող է հանգիստ վռնդել ԲՀԿ-ին: Երբ գործընթացն ավարտվի, գլխավոր մարքսիստը դասականներից մի հարմար մեջբերում կգտնի` իր սիրելի ՀՀԿ-ականներին պաշտպանելու համար: Ի վերջո, Տիգրան Սարգսյանը կամ որ նույնն է` Տիգրան Մեծը, ՀՀԿ խորհրդի անդամ է: