ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մանուկ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2021թվականի դեկտեմբեր ամսին, չպարզված օրը, գնացել է Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գերեզմանատուն, որտեղ մուտք է գործել Կարեն Կարապետյանի նախնիների գերեզմանոց և այնտեղից գողացել է 44.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության՝ 40 հատ ալյումինե զարդանախշեր։
Բացի այդ, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2022թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 03-ի սահմաններում, գնացել է Արարատի մարզի Ոստան-Այգեպատ գյուղերի ավտոճանապարահատվածում գտնվող գերեզմանատուն, որտեղ մուտք է գործել Վրեժ Դավթյանի և Համլետ Բեգոյանի նախնիների գերեզմանոցներ և այնտեղից գաղտնի հափշտակել է 81.400 դրամ ընդհանուր արժողության՝ 74 հատ ալյումինե զարդանախշեր։
Ք.Մ