Լեգենդար Տոտտին դատարանի առջև կկանգնի՝ փողերի լվացման կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին կկանգնի դատարանի առաջ՝ փողերի լվացման կասկածանքով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Նշվում է, որ 46-ամյա Տոտտիի բանկային հաշիվները կստուգվեն հետաքննողների կողմից, որոնք զբաղվում են վերջին 2,5 տարում բուքմեյքերական ընկերությունների հետ կապված գործառնությունների ուսումնասիրմամբ:

Նշված գործարքներից մեկն իրականացվել է 2022 թվականի օգոստոսին: Տոտտին առանց տոկոսի 80 հազար եվրո է տրամադրել իր հարազատներից մեկին: Ի սկզբանե այդ գումարը պետք է փոխանցվեր իր ընկերոջ կնոջ և դստեր ընդհանուր հաշվին, հետո անցներ ամուսինների ընդհանուր հաշվով, և հետո հայտնվեր ընկերոջ անձնական հաշվի վրա:

2020 թվականի հունիսին երկու բանկային հաշիվներից, որոնք պատկանել են Տոտտիին, իրականացվել են կասկածելի գործարքներ Մոնակոյի, Լոնդոնի և Լաս-Վեգասի խաղատներում:

«Կասկածներ կան, որ տարբեր միջազգային խաղատների փոխանցվել են իրական գումարներ»,- ասվում է փորձագետներից մեկի ներկայացրած զեկույցում:




Լրահոս