«Մեր մոտ ամեն ինչ լավ է, ձյուն ա դրված սարերում, գյուղի կողմը հրդեհ չկա, կարող ա Սև լճի փեշում լինի»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։ Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացնելու է հերթապահություն:
Լիդա Եղիազարյան