
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքն արդեն 27 օր Ադրբեջանի կողմից փակ պահելու հարցին: Նա մասնավորապես գրել է.
«Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքն արգելափակված է ավելի քան երեք շաբաթ՝ ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ։ Շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ են անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել մուտքը»: