Ինչպես են անցել տոնական օրերը Վարդենիսի սահմանային գյուղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Սևական Խաչատրյանի հետ ArmLur.am-ը զրուցել է տոնական օրերին սահմանային իրավիճակի մասին:

Մեր զրուցակցի խոսքով` այս օրերին հակառակորդը արկածախնդրությունների չի դիմել. «Կրակոցներ չեն եղել, համենայնդեպս ես չեմ արձանագրել: Գյուղերում ամեն ինչ նորմալ է: Մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով և կենցաղով»,-ասաց համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող Լաչինի միջանցը դեկտեմբերի 12-ից փակ է որպես «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է միջանցքը բացելու՝ աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս