
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդները օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։
Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։