ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկության 15-րդ փուլի արդյունքում ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ կոնգրեսականներին վերջապես հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրել։ Ընտրությունը կայացել է հունվարի լույս 7-ի գիշերը՝ քվեարկության 15-րդ փուլի արդյունքում։

Նոր խոսնակը Քևին Մաքքարթին է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներին տևական ժամանակ չէր հաջողվում ընտրել նոր խոսնակին։

Նոր գումարման համագումարն իր աշխատանքները սկսել էր հունվարի 3-ին։ Երեքշաբթի օրը պետք է ընտրվեր Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ, սակայն քվեարկության երեք փուլից հետո հաղթողը չէր բացահայտվել։

Հունվարի 3-ի երեկոյան ժողովն ավարտվել և վերսկսվել էր չորեքշաբթի։ Մինչ խոսնակի նշանակումը Կոնգրեսի ստորին պալատի աշխատանքը, ըստ էության, մնում էր կաթվածահար, քանի որ օրենսդիրները չէին կարող երդվել և անցնել լիարժեք օրենսդրական գործունեության։

Նոյեմբերին Կոնգրեսի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը վերահսկողություն էր հաստատել ստորին պալատի վրա։ Այնուամենայնիվ, քվեարկության վեց փուլերից և ոչ մեկում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին չէր կարողացել ապահովել մեծամասնության աջակցությունը՝ խոսնակի աթոռը շահելու համար:




Լրահոս