Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 6-ին Վիլնյուս-Երևանչվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել Լիտվայի Հանրապետության 39-ամյա քաղաքացի Ռուսլանաս Բ.-ն: Նա 2022թ. մարտի 22-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:




Լրահոս