Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականը տեխնիկական նոր գործընկեր կունենա, իսկ գերմանական adidas ընկերության հետ համագործակցությունը կավարտվի․
«Կարելի է վստահ ասել, որ 2023 թվականին մենք չենք ունենա adidas-ի մարզաշապիկներ։ Ե՞րբ կունենանք նոր հովանավոր․ առաջին եռամսյակում։ Հիմա բանակցություններ ենք վարում․ կունենանք տեխնիկական նոր հովանավոր»,-ArmSport. am-ի փոխանցմամբ՝ ասել է Դյուկովը։
Adidas-ը 2008 թվականից էր հանդիսանում Ռուսաստանի հավաքականի տեխնիկական գործընկերը։ Միջազգային բոլոր խոշոր մրցաշարերում՝ Եվրոպայի 2012, 2016, 2020 , ինչպես նաև աշխարհի 2014 և 2018 թվականների առաջնություններում հանդես է եկել adidas-ի մարզաշապիկներով: