
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում ձյուն է տեղում։ Բարձրադիր գոտիներում երթևեկությունը դժվարանցանելի է։
Ձյան առատ տեղումների պատճառով լեռնային հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Միջշրջանային ճանապարհահատվածներում կատարվում է ձնմաքրման, աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։
ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին հանրապետությունում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն։ Հունվարի 9-ից 11-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։