
Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ: Օրեր առաջ Արցախի կառավարությունը որոշում էր կայացրել բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում իրականացնել խանութներին: Ընդ որում, Արցախի պետնախարարը կարևորել էր ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:
Եվ ահա, այս որոշումից հետո ահազանգ ենք ստանում Արցախից, որ կարծես թե այնտեղ մենաշնորհ է ձևավորվում եւ ոչ բոլոր խանութներն են ապրանք ստանում: Մեզ ահազանգած քաղաքացին հայտնում է, որ հերթերը հիմնականում գոյանում են միայն «Կապիտալ» խանութների առջև, իսկ դա ենթադրում է, որ թերևս մենաշնորհ է ձևավորվում եւ ոչ բոլոր խանութներն են ապրանք ստանում:
Ն.Հ.