ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար տուգանքից մինչև ազատազրկում. նախագիծը խորհրդարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կողմից ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծն արդեն խորհրդարանում է: Մասնավորապես, կառավարությունը պատասխանատվություն կսահմանի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։

Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչև առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ–ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Իսկ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվու է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս