
Արցախի խանութներում մեծ հերթեր են։ Մարդիկ ցրտին ժամերով հերթ են կանգնում ապրանք գնելու, բայց երբ իրենց հերթը հասնում է, արդեն ապրանքը չկա։ ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Արցախցի պատգամավորը նաև հայտնեց, որ Ադրբեջանն այլևս հրաժարվում է բանակցել Լաչինի միջանցքի բացման հարցով․
«Մենք պատրաստ ենք բանակցություններին, հրաժարվում է ադրբեջանական կողմը, նրանք կոնտակտի դուրս չեն գալիս»,-հավելում է Հակոբյանը։
Քրիստինա Մուշեղյան