
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին։ Այս մասին АrmLur.am-ին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ այցը եղել է դեկտեմբերին։
ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են գերիների առողջական վիճակին և նրանց պահման վայրին։
Գերիներին հնարավորություն է տրվել հեռախոսով զրուցել իրենց հարազատների հետ, նրանք ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով նաև նամակներ և տեսաուղերձներ են փոխանցել իրենց ընտանիքի անդամներին։
Քրիստինա Մուշեղյան