
Ազգային ժողովի քաղաքացիական խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղ էլ ուշագրավ դեպք է եղել: Ըստ էության նրան տեսակցելու գնացած ընկերները ծանրոցում կասկածելի իր են տեղադրել, որն էլ հայտնաբերվել է: Այս պահին դեպքով զբաղվում են իրավապահները:
Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում։ Նշված կենտրոնի թիվ 5 բաժանմունքում բուժվող 28-ամյա հիվանդի ծանրոցում նրան խնամող հիվանդապահը հայտնաբերել է ժապավենով փաթեթավորված կասկածելի անհայտ զանգված։ Հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ կասկածելի անհայտ զանգվածի ընդհանուր քաշը եղել է 1.32 գրամ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Նշենք, որ պատգամավորի որդին քրեական վարույթով այս պահին գտնվում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում եւ նրա առողջական վիճակով պայմանավորված նա կալանքի տակ չէ այլ գտնվում է բժիծկների հսկողության տակ:
Ք.Մ