ՖՈՏՈ. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը ժամանել է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ շաբաթ օրը Հայաստան են ժամանել ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամները:  ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է կրկին տեղակայվի Հայաստանում, եւ այժմ դիտարկում են դրա տեղակայման հնարավորության հարցը:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։ Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ն.Հ.




Լրահոս