ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրի «Դեմեր» կոչվող տարածքում մի խումբ երիտասարդներ դանակահարել են միմյանց: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դանակահության պատճառը եղել է Լաչինի միչանցքի փակման խոսակցությունը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երիտասադները քաղաքական թեմաներից են սկսել խոսել, թե ինչ է անում այս իշխանությունը Լաչինի միջանցքը բացելու համար, երիտասարդներից մեկը հակադարձել է, թե ինչ անի, լավ է եղել, որ փակ է մնացել, մյուսները սկսել են քննադատել: Այսպիսով տղաների խոսակցությունն այն աստիճանի է թեժացել, որ սկսել են հարվածել միմյանց, ինչից հետո բանը հասել է դանակին ու սկսել են դանակահարել միմյանց:
Shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 5-ին ժամը 21։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրի «Դեմեր» կոչվող տարածքում գտնվող բացօդյա զրուցարանում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Ա․-ն, 23-ամյա Մաքսիմ Ա․-ն, 33-ամյա Անդրեաս Ա․-ն, 23-ամյա Էրիկ Մ․-ն, 33-ամյա Արտակ Ա․-ն, և 29-ամյա Վահրամ Զ․-ն նշված զրուցարանում հաց ուտելու ընթացքում, միջանձնային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Հովհաննես Ա․-ի և Մաքսիմ Ա․-ի միջև, որի ընթացքում Հովհաննես Ա․-ն քարով հարվածել է Մաքսիմ Ա․-ի ոտքին, իսկ հետո փայտով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, պատճառելով մարմնական վնասվածքներ։
Այդ ընթացքում Մայքսիմ Ա․-ն իր ձեռքին եղած ծալովի դանակով հարվածել է Հովհաննես Ա․-ի թիկունքի աջակողմյան հատվածին, պատճառելով մարմնական վնասվածք։
Քնար Մանուկյան