Բացառիկ լուսանկարներ. ինչպես են ԵՄ դիտորդական առաքելության անդամները ժամանում Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ մեր բացառիկ տեղեկություններով, շաբաթ օրը Հայաստան են ժամանել ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամները: ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է կրկին տեղակայվի Հայաստանում, եւ այժմ դիտարկում են դրա տեղակայման հնարավորության հարցը:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։ Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:




Լրահոս