ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցությունը երեկ արտագնա նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ, վերջինս էլ հաստատեց մեր տեղեկությունը.
«Արտագնա նիստի ժամանակ քննարկվել են Լաչինում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը, ներքաղաքական իրավիճակը, ամփոփվել է անցած տարին, խոսել ենք ֆրակցիայի մարտավարական քայլերի մասին»,-ասաց Խամոյանը:
Հարցին՝ առաջիկա ԱԺ նիստերին մասնակցելու վերաբերյալ արդյո՞ք նոր որոշում ունի խմբակցությունը, հարցը քննարկվե՞լ է խմբակցության նիստի ժամանակ, Խամոյանն ասաց.
«Խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու մասով ավելի վաղ հայտարարություն էինք տարածել, սա ուժի մեջ է:
Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ստեղծված իրավիճակից սկսած՝ մինչև ֆրակցիայի աշխատանքային գործունեություն»:
Քրիստինա Մուշեղյան