Փաշինյանը հանձնարարել է հանել օդանավակայանի տեսախցիկների «ստոպ» կադրը և տարածել Իշխան Սաղաթելյանի լուսանկարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակվել, թե ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմավորել։ Մասնավորապես, տարածվել էր «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից արված լուսանկարը:

Այսպիսով, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել,  ինչպես է որոշում կայացվել հանրայնացնել Իշխան Սաղաթելյանի մեկնումը Հայաստանից: Բանն այն է, որ սահմանապահների կողմից Նիկոլ Փաշինյանին զեկուցվում է քաղաքական գործիչների շարժերը,  թե ով կամ ուր հետ ուր է գնում: Եվ ահա, մեր տեղեկություններով,  երբ նրան զեկուցվել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ ընտանիքով Դուբայ մեկնելու փաստի մասին, նա հանձնարարել է օդանավակայանից հանել տեսախցիկների «ստոպ» կադրը եւ տարածել:

Նկատենք՝ առաջինը այդ լուսանկարը տարածվել է հենց Փաշինյանի թիմին պատկանող եւ ինչպես Իշխան Սաղաթելյանն էր բնութագրել, հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ անունը ստացած կառույցի աշխատակիցների կողմից կառավարվող կայքերով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս