Բջջային կապը մեկ օրում կարող է անհետանալ. Սամվել Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը, որ նախատեսում է համացանցի սահմանափակումներ կիրառել արտակարգ դրություն հայտարարվելու ժամանակ, ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ մինչև հրապարակվելը քննարկման պատճաշ փուլ չի անցել:

Ավելին՝ անհասկանալի է, թե ով է այդ գործընթացի՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու նախագիծ մշակելու, իրական նախաձեռնողը:

Նրա համոզմամբ՝ նախագիծը, բովանդակային առումով, քննարկման իրենց հարցը չէ։

«Ո՞վ է այս խնդրի իրական շահառուն՝ բանա՞կը, կառավարությո՞ւնը, ԱԱԾ-ն, թե՞ մեկ ուրիշ մարմին: Իսկ եթե հստակ չէ, դա արդեն իսկ խնդրահարույց է, քանզի անհասականալի է՝ ով է ցանկանում ինչ-որ բան փոխել»,- ասում է Մարտիրոսյանը:

Մասնագետի գնհատմամբ՝ հաշվարկված չէ ու հստակ չէ, թե ինչ կարող է լինել, եթե հանկարծ որոշվի արգելափակել համացանցը, որովհետև մինչև այս պահը որևէ մեկը նման բան չի արել, ու ոչ ոք չի կարող իմանալ՝ ինչ հետևանքերի կարող է դա բերել:

Սևակ Վարդումյան




Լրահոս