Հայտնի են ներքին գործերի նախարարության ամենաբարձր պաշտոնները զբաղեցնողների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են արդեն նորակազմ ներքին գործերի նախարարության ամենաբարձր պաշտոնները զբաղեցնողների անունները։

Արդարադատության փոխնախարարներ Դավիթ Համբարյանը և Արփինե Սարգսյանը նշանակվել են նոր կազմավորված ներքին գործերի նախարարի տեղակալներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշումներից:

Փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Կամո Ցուցուլյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը։ Իսկ նախկինում ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արամ Հովհաննիսյանն էլ նշանակվել է ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։

Նաև միգրացիոն ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։

Հիշեցնենք, որ հունվարի -ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Վահե Ղազարյանը կնշանակվի ՆԳ նախարար, Արամ Հովհաննիսյանը ոստիկանապետ, իսկ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կզբաղեցնի ՆԳՆ նախարարի տեղակալ:




Լրահոս