«Արարատ»-ի մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Արարատ»-ի մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երևանի «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են ֆուտբոլիստներ Ռոբերտ Դարբինյանը, Ալիյու Իսահն և Գևորգ Արաբյանը: Նրանց և ակումբի միջև պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:

Ռոբերտ Դարբինյանն «Արարատին» էր միացել 2021/22 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 25 հանդիպման:

Նիգերիացի կիսապաշտպան Ալիյու Իսահն նույնպես 2021-ի ամռանն էր միացել «Արարատին»: Նա «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 50 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:

Գևորգ Արաբյանը 2022-ի հուլիսին էր վերադարձել «Արարատ»: Նա հանդես է եկել «Արարատի» երկրորդ թիմի կազմում:




Լրահոս